Սիրիայում երկրաշարժի հետևանքով տուժել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ Հալեպի միջնաբերդը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Սիրիայի թանգարանների և տեսարժան վայրերի վարչության գլխավոր տնօրեն Համամ Սաադը։ «Մենք հաղորդումներ ենք ստացել Հալեպի միջնաբերդում ճաքի մասին, ուղարկել ենք մասնագետների խումբ՝ տեղանքը զննելու և վնասը գնահատելու համար»,- ասել է Սաադը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04.17-ին …

