Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Լուրեր

16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
Բոլորը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Քրիստինա Քվինին իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործընկերային եւ բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը:

Ներկայացնելով իրավիճակը տարածաշրջանում` Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու եւ Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հրամայականը:

Դեսպանն արժեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումը, տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: