Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 5-ին, ժամը 11:00-ից 19:00-ն եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Աշտարակ-Արտաշավան, Երևան-Սևան, Երևան-Իջևան ավտոճանապարհներին։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:

