Խորին ցավակցություն ենք հայտնում բոլորին, որոնք 35 տարի առաջ Սումգայիթում կորցրել են իրենց հարազատներին ու ընկերներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Քաղաքականություն
27.02.2023 | 14:40Հայաստանում ԵՄ պատվիրակությունն անդրադարձել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականին իշխանությունների կողմից կազմակերպված հայերի ջարդերի 35-րդ տարելիցին։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, որոնք կորցրել են իրենց հարազատներին ու ընկերներին 35 տարի առաջ Սումգայիթում։ Անցյալում կատարվածի ճանաչումը կարևոր է ապագա հաշտեցման ու խաղաղության համար»,- ասվում է պատվիրակության թվիթերյան գրառման մեջ։
Էմմա Չոբանյան