Այդ շռայլությունը թույլ տալ չենք կարող․ Ալեքսանյանը՝ ատեստացիա չանցած զինվորականներին ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի ընդունման արդյունքում, բացառությամբ ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների, բոլոր ծառայողները ատեստավորում կանցնեն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսնայանը հույս հայտնեց, որ ատեստավորման համակարգի ներդրումն իր դրական պտուղները կտա։

Ալեքսանյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հնչեցրած հետևյալ հարցադրմանը․ «Ատեստավորումը ներդրվում է նաև ԶՈՒ-ում, սակայն ի տարբերություն ԱԱԾ-ի, որտեղ երկու անգամ ատեստացիա չանցնող ծառայողը դուրս է մնում ծառայությունից, ԶՈՒ-ում զինվորականը շարունակում է ծառայել նույն պաշտոնում։ Որքանո՞վ է սա արդար»։

«ԱԱԾ-ն իրեն կարող է թույլ տալ, որ ատեստավորում չանցած ծառայողը հեռացվի, բայց ՊՆ-ն գուցե շատ դեպքերում չկարողանա․ այս երկու ուժային կառույցներում կադրերի բաշխվածությունն ու զբաղվածությունը տարբեր են, և ՊՆ-ում որևէ հաստիք թափուր մնալու դեպքում ռիսկերը շատ ավելի մեծ են, քան ԱԱԾ-ում։

Ժամանակի ընթացքում ինչ-որ մի պահի պետք է հասնենք նրան, որ ԶՈՒ-ում ևս ատեստացիա չանցած ծառայողը դուրս մնա համակարգից, բայց ակնհայտ է, որ հիմա մենք այդ շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող»,- նշեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։