ԵՄ-ն մանրամասնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի բովանդակությունը

Լուրեր

16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Բոլորը

Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում հրապարակվել է Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի պատճառով ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթի բովանդակությունը, որն ընդունվել է շաբաթավերջին։ Հայտնի է դարձել, որ ԵՄ-ն արգելելու է Ռուսաստանի քաղաքացիներին պաշտոններ զբաղեցնել ԵՄ-ի կարևոր ենթակառուցվածքային ձեռնարկությունների կառավարման մարմիններում, ինչպես նաև կփակի ռուսական ընկերությունների մուտքը ԵՄ երկրներում գազի պահեստարաններ, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, Եվրամիությունը ներկայացնում է սառեցված ակտիվների վերաբերյալ հաշվետվության նոր կանոններ. այժմ դրանք վերաբերում են ոչ միայն մասնավոր, այլև Ռուսաստանի Դաշնության պետական ակտիվներին: Այս կերպ Բրյուսելը մտադիր է բացահայտել դրանց գտնվելու վայրը։

Ներդրված է նաև տեղեկատվության արտահոսքի հետևանքով պատժամիջոցների կիրառման ակնկալիքով ակտիվների վաճառքի փորձերի մասին հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունը։ Դրա խախտումը կարող է հանգեցնել քրեական հետևանքների, ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

Չարթերային չվերթներ իրականացնող ընկերություններից կպահանջվի լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել՝ կանխելու պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների մուտքը ԵՄ տարածք։ Արգելք կսահմանվի ԵՄ-ից երրորդ երկրներ երկակի նշանակության ապրանքների տարանցման համար՝ կանխելու Ռուսաստան և, որպես հետևանք, Ուկրաինայի մարտադաշտ դրանց հասնելը։

Էմբարգո է սահմանվել ռուսական բիտումի և ասֆալտի, ինչպես նաև սինթետիկ կաուչուկի վրա։ Վերջինիս համար նախատեսված է 16 ամիս անցումային շրջան, որպեսզի այն գնող երկրներն աստիճանաբար անցում կատարեն այլ մատակարարներից գնումների։

Տաթև Ֆռանգյան