Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պատրավորությունների շրջանակում Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցությամբ ՄՊՀ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացրել պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության ինստիտուտի զարգացման ուղղությամբ․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։ Մասնավորապես, իրականացվել են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են դրանց կիրարկմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, ձևավորվել է տրամադրված պետական օժանդակությունների գրանցամատյան: Այսպիսով՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողությունը դրվել …

