Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշեց դադարեցնել դատավոր Զարուհի Նախշքարյանը լիազորությունները:

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն բանից հետո, երբ վերջինս հարցազրույց էր տվել դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի թեմայով:

Ըստ Արդարադատության նախարարության՝ դատավորը «Դատական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ է թույլ տվել, այն է՝ Զարուհի Նախշքարյանը դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ կողմից որոշման հրապարակմանը նախորդող օրը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև 26.12.2022 թվականին նշված որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները: Մասնավորապես, ի թիվս այլ գնահատականների, դատավորը ԲԴԽ որոշումը գնահատել է որպես անակնկալ որոշում և խնդրահարույց՝ համաչափության տեսանկյունից, կայացված որոշումը որպես հիմք ընդունելով՝ պետության կողմից դատարանների ծանրաբեռնվածության հարցին լուծում չտալը դատավորը գնահատել է որպես միտում՝ դատավորներին ԲԴԽ-ի առաջ պատասխանատվության կանգնեցնելու:

Բացի այդ, դատավորը առանձնացրել է Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ որպես կարգապահական տույժի տեսակ նշանակելուն կողմ քվեարկած ԲԴԽ անդամներին մնացյալից՝ ընդգծելով հենց նրանց՝ իրենց կայացրած որոշման հետ ապրելու պարտականությունը՝ «Facebook» սոցիալական կայքում կատարած հրապարակմամբ նշելով, որ «Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու: Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը: ԴՈՒՔ»: Դատավորը նիստերի ընթացքում դիրքորոշում է հայտնել, որ ինքը գործադիրին է քննադատել` դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու փոխարեն այդ ծանրաբեռնվածության պահմաններում երեք-չորս դատական ակտ ուշացնելու համար նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, ինչ վերաբերում է այն հարցին, որ ինքը խոսել է ԲԴԽ-ի որոշման` համաչափության տեսանկյունից խնդրահարուց լինելու հարցի շուրջ, դատավորը նշել է, որ այդ հանգամանքն արձանագրված է եղել հենց ԲԴԽ որոշման մեջ:

Արաքս Մամուլյան