ԱՄՆ-ը, Գերմանիան և Լեհաստանը կարող են համատեղ զորավարժություններ անցկացնել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնը բանակցություններ է վարում Բեռլինի և Վարշավայի հետ Լեհաստանում համատեղ զորավարժություններ անցկացնելու համար՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին ռուսական սպառնալիքի, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ ARD հեռուստաալիքի եթերում Պիստորիուսը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային սահմանակից երկրում  զորավարժությունները «շատ հստակ» ազդանշան կուղարկեն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

ՆԱՏՕ-ն «այնքան թույլ չի, որքան երկար ժամանակ կարծել է Պուտինը», ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ դաշինքը շատ ավելի ուժեղ և համախմբված է, քան մինչև 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումը:

«Արևելյան Եվրոպայի երկրների համար, ինչպիսիք են Լեհաստանը, Բալթյան երկրները, Սլովակիան և այլն, կարևոր է տեսնել, որ Գերմանիան, որպես դաշինքի եվրոպական ամենակարևոր անդամ, և Միացյալ Նահանգները, որպես անդրատլանտյան գործընկեր, կատարում են իրենց պաշտպանական պարտավորությունները»,- հավելել է Պիստորիուսը։

Տաթև Ֆռանգյան