Այս տարվա մարտից պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն նոր ձևաչափով՝ 25 օր երեք ամսվա փոխարեն։ Հավաքները պարտադիր են լինելու Հայաստանի Հանրապետության 20-ից 55 տարեկան բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Հավաքները կանցկացվեն մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը։ Զինապարտ քաղաքացին ինքն է ընտրելու, թե ՊՆ-ի սահմանած ժամանակացույցով նշված 6 փուլերից որ օրն է իրեն առավել հարմար որպես հավաքի մեկնարկ։ …

