Պաշտոնական Երևանը բարձր մակարդակով ակնարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածքի մասին։ Այսօր Կառավարության նիստի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հարցով հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում պետությունների արտահայտած դիրքորոշումներին։ «Ուզում եմ գովասանքի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք դադարեցրել են հավասարության նշան դնեն ագրեսորի …