Ենթադրենք՝ վարչապետը, նախագահը հոգեկան խնդիրներ ունեն, ո՞նց տիրապետեն պետական գաղտնիքին․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
Բոլորը

«Պատկերացնենք, որ օրենքով նախատեսված պաշտոնատար անձինք այս պահանջների տակ են, օրինակ տառապում են կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկի հիվանդություններից որևէ մեկով»,-Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նոր նախագծի քննարկման ժամանակ:

Ընդդիմադիր պատգամավորն անընդունելի համարեց, որ ՀՀ վաչապետը, Նախագահը և ԱԺ նախագահը նախագծով սահմանափակում չունեն պետական գաղտնիքին հասանելիություն ունենալու և օգտագործելու հարցում, իսկ որոշ խումբ մարդիկ, օրինակ՝ պատգամավորներն ունեն:

Միանսյանն ընթերցեց օրենքի նախագծի համապատասխան դրույթը, որում ասվում է. «Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն եւ քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատվածություն կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելուն և այլն»:

Մինասյանը նաև հրապարակեց սահմանափակում ենթադրող հիվանդությունների ցանկը․ հոգեկան հիվանդություններ, մտագարություն, շիզոֆրենիա, մոլուցքահարություն, ընկճվածության հոգեգարություններ, անձի ախտահար պաթոլոգիկ զարգացում, ընկնավորություն, հետվնասվածքային էնցֆալոպատիա, խրոնիկ ալկոհոլիզմ, թմրամոլություն։

«Ինչպե՞ս պետք է անձինք հավաստիանան, որ պաշտոնյաները չեն տառապում այս հիվանդությամբ կամ նրանց նկատմամբ հարուցված է եղել քրեական վարույթ՝ առանձնապես ծանր հանցագործությունների մասով, բայց ԱԺ-ն որոշել է, որ այդ մարդը պետք է դառնա վարչապետ, նախագահ կամ ԱԺ նախագահ։

Եթե այլ հավասար պայմաններում մերժվում է գաղտնի տեղեկատվության տրամադրումն այդ տիպի անձանց,  բայց այդ երեք պաշտոնյաներն իրականում այդ  սահմանափակումների ներքո են, ապա ինչպե՞ս պետք է այն բացահայտվի և ինպե՞ս պետք է կասեցվի պետական գաղտնիքից օգտվելու կամ այն օգտագործելու իրավունքը»,- դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին՝ հարցրեց պատգամավորը՝ նկատելով՝ նոր օրենքն այդ հարցի լուծումը չի տալիս:

Տիգրան Հարությունյանը պատասխանեց, որ անձինք, որոնք հասնում են այդ պաշտոնին, անցնում են բազմաթիվ ֆիլտերի միջով և ընտրվում է ժողովուրդը․ «Նրանք ունեն փորձ, փողոցից պատահական մարդիկ չեն նշված պաշտոնների գալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։