ՌԴ-ն զորքերով կհեռանա ՀՀ-ից, արագացնե՛լ Արևմուտքի գալը․ իշխանությունը Կրեմլի թելադրանքով դանդաղեցնում է դա․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

– ԱԺԲ-ն օրերս Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմի մեկ տարին լրանալու կապակցությամբ ի պաշտպանություն Ուկրաինայի հավաք և դեպի ՌԴ դեսպանատուն երթ կազմակերպեց, ինչը նաև մի քանի միջազգային և ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցների տեսադաշտում էր հայտնվել։ Ո՞րն է ձեր այդպիսի հավաքների նպատակը։

-Մեր այս հավաքի գլխավոր նպատակն Ուկրաինայի մարտնչող ժողովրդին համերաշխություն հայտնելն էր՝ շատ լավ գիտակցելով, թե ինչքան մեծ բան է կախված այդ պատերազմի ելքից։ Միաժամանակ, ուզում ենք մեր ժողովրդին հասկացնել, որ վերջապես մենք պետք է սովորենք մեր շահերը պաշտպանել։ Այս դեպքում մեր թշնամու թշնամին դառնում է մեր բարեկամը, և հնարավորինս պետք է օգնել, որ մեր թշնամին պարտություն կրի այդ ճակատում։

Ցավոք, Հայաստանի հեղինակությունը վերջին մեկ տարվա ընթացքում վնասվել է, քանի որ ահաբեկչական պետություն համարվող Ռուսաստանի կողքին ենք գտնվել։ Վերջին շրջանում Երևանի կողմից նկատվում են խուսանավումներ, բայց դրանք դեռևս արժանապատիվ դիրքավորումներ չեն։ ԱԺԲ-ն կատարում է գոյություն չունեցող պետության առաքելությունը, և պարբերաբար աշխարհին փորձում ենք հասկացնել, որ Հայաստանում գոյություն ունի ինքնիշխանության ձգտող ժողովուրդ․․․ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանի՝ ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցները հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ դրական կարծիք են ձևավորել։

-Դա ինչո՞վ է կարևոր։

-Կարևոր է այն, որ հարգվում են այն ժողովուրդները, այն պետությունները, որոնք ունեն ինքնուրույնություն, և թեև դժվար ժամանակներ են ապրում և օկուպացված են, ինչպես մենք, այնումենայնիվ, ժողովրդի մի շերտ պատրաստ է դիմադրելու՝ հանուն իր ինքնիշխանության ու անկախության։ Այդ ժամանակ է, որ գտնվում են դաշնակիցներ։ 30 տարիների ընթացքում Երևանը Մոսկվայի կողմից արհամարհված է եղել, Հայաստանի ղեկավարության ենթակա լինելու պատճառով վնասներ ենք կրել։ Հիմա գտնվում ենք անցումային փուլում, և մեր ուժի կողմից այսպիսի գործողություններն օգուտ կարող են տալ մեր ժողովրդին և մեր պետությանը։

-Ի՞նչ կասեք այն քննադատության վերաբերյալ, որ ձեր գործողություններն ավելորդ անգամ գրգռում են ՌԴ-ին և ավելի սրում հարաբերությունները ՀՀ-ի հետ։

-Հակառակը։ Մենք ինչի մասին բարձրաձայնում ենք և Ռուսաստանի դեմ ուղղված ինչ խոսում ենք, դա բոլորովին չի ազդելու Ռուսաստանի՝ մեր տարածաշրջանի հետ կապված ծրագրերի վրա։ Բայց նրանք զգուշանում են և սանձարձակ քաղաքականություն վարելուց առաջ փորձում են ավելի շատ մտածել։ Նրանք զարմանում են և ինչ-որ չափով սարսափում են։ Եթե նախկինում Կրեմլը հայերին վերևից է նայել և ասել՝ ովքեր են հայերը, ինչ ասենք՝ անելու են, ապա հիմա, երբ գտնվել է մի շրջանակ, որն ասում է՝ մենք ձեր ենթակաները չենք, սա վստահաբար հօգուտ մեզ է լինելու։ Մեր ակտիվության գլխավոր նպատակը Ռուսաստանի դուրսմղումն է մեր տարածաշրջանից։

-Դուք նաև պահանջում եք ՌԴ զորքի հեռացում, որը որակում եք որպես օկուպացիոն զորք։ Պետություն կորցնելու սպառնալիքներ հնչեցնող ՌԴ պաշտոնյաները մտահոգ են, որ ԵՄ դիտորդների Հայաստան գալով՝ իրենք դուրսմղման վտանգին են ենթարկվում։ Կա՞ վտանգ, որ ՌԴ-ն կոպիտ մեթոդներով կսկսի հակազդել ԵՄ դիտորդների տեղակայմանը։

-Ռուսաստանը տարածաշրջանից հեռանալու որոշում չունի, հակառակը՝ ամրապնդվելու որոշում ունի, սակայն, մեր գնահատմամբ, չի կարողանա իր մեջ անհրաժեշտ ուժ գտնել իր այդ ծրագրերն իրականացնելու համար։ Եթե զիջի, ՌԴ-ն նախընտրում է տարածաշրջանը զիջել Թուրքիային, ոչ թե Արևմուտքին։ Հանդուրժելով այսօրվա մեր իշխանություններին՝ մենք Ռուսաստանի հեռացումից հետո կստանանք Թուրքիայի ազդեցության գոտի, այսինքն՝ Փաշինյանի շնորհիվ, ռուսական ազդեցության գոտու փոխարեն, կստանանք Թուրքիայի ազդեցության գոտի։ Մենք պետք է ունենք արևմտյան ազդեցության գոտու նախընտրություն, մանավանդ, որ Արևմուտքն արագացրել է իր քայլերը։

Բարեբախտաբար, առաջին ծիծեռնակներն այստեղ են, և ԵՄ դիտորդների հաջորդն այստեղ ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող դիտորդները կլինեն, այնուհետև Արցախում միջազգային խաղաղապահ զորքեր կտեղակայվեն։ Այս տարի մենք ռուսական զորքերի հեռացման ականատեսը կլինենք։ Նրանք պարտադրված կհեռանան․․․ Առաջիկա ամիսներին ուկրաինական ճակատում ՌԴ ատամները փշրվելու ականատեսը կլինենք, Մոսկվայում ներքաղական ճգնաժամ կլինի, և Հարավային Կովկասով Կրեմլը չի կարողանա զբաղվել, և սա կլինի իրենց հեռացման պատճառը։ Հնարավորությունը շատ մեծ է, որ գարնանն այդ պատմական պահը կլինի, և մենք կկարողանանք մեր երազած ազգային պետության հիմքերը դնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան