Իսրայելը 4 ամսվա ընթացքում Ուկրաինային նախազգուշացման համակարգեր կտրամադրի

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իսրայելը չորս ամսվա ընթացքում կօգնի Ուկրաինային՝ խաղաղ բնակչության համար ռուսական հրթիռների մոտենալու մասին նախազգուշացման համակարգ տեղադրել։ Այս մասին The Times of Israel-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկը։

Նա հավելել է, որ նախազգուշացման համակարգի տեղադրման ժամկետներն այնքան էլ ճիշտ չեն ընտրված, քանի որ Ուկրաինան արդեն պատերազմական վիճակում է։

«Արդեն վեց ամիս է՝ մենք հրապարակայնորեն խոսում ենք այս մասին, դա այն չէ, ինչի մասին մենք թաքուն ենք խոսում։ Մեզ խոստացել են, որ կստանանք, բայց դեռ չենք ստացել»,- ասել է դեսպանը։

Ըստ Կորնիյչունի՝ համակարգի նախնական տեղակայումը կլինի փորձնական և լավագույն դեպքում կընդգրկի մի ամբողջ քաղաք, ինչպիսին, օրինակ, Կիևն է։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելն Ուկրաինային կտրամադրի 200 միլիոն դոլարի վարկային երաշխիքներ բժշկական և այլ քաղաքացիական հաստատությունների կառուցման համար։

Տաթև Ֆռանգյան