«Իրերը հանել-շպրտել են դուրս»․ ՊՆ նախկին շենքի բնակիչները դժգոհ են ոստիկանների գործողություններից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

ՊՆ նախկին շենքի մոտ այսօր իրավիճակը կրկին լարվել է․ այս շինությունում հաստատված քաղաքացիներին փետրվարի 16-ին 10 օր ժամանակ էր տրվել, որպեսզի հեռացնեն իրենց գույքը նախարարության նախկին շենքից, որն անցյալ տարի ամրակցվել է Պետական եկամուտների կոմիտեին։ Քաղաքացիների մի մասը, որ տարածքից չի հեռացել և շենքերի հարևանությամբ վրաններ է տեղադրել, պնդում է, որ ոստիկանները վնասել են իրենց գույքը, նաև որոշ իրեր են անհետացել։

«Որոշ բաներ տարել են, որոշ բաներ կան սենյակներում, բայց կապարակնքել են»,- ասում է Աննա Գևորգյանը։

«Մեր իրերը հանել շպրտել են դուրս, իմ 4 թոռի հետ պայքարում եմ»,- իր հերթին նշում է Հռիփսիմե Անտոնյանը։

Այս շենքը նախատեսվում է վերանորոգել մինչև 2027 թվականը, որպեսզի դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։ Նախատեսվում է նաև կենտրոնի տարածքում կառուցել վարչական շենքեր՝ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների համար։

20 տարուց ավելի լքված շենքում բնակություն հաստատած անապահով ընտանիքներն այսօր Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել, դիմում հանձնել։

«Մեր պահանջն այն էր, որ որևէ մեկը ներկայանա, բանավոր բացատրություն կա, բայց մեզ արհամարհեցին, չեկան»,- ասում է Սարգիս Գրիգորյանը։

Փետրվարի 16-ից մինչև օրս ոստիկանները հսկում են շենքը, քաղաքացիները միայն նրանց ուղեկցությամբ կարող են ներս մտնել, իրեր վերցնել։ Բայց նույնիսկ իրավապահների ուղեկցությամբ՝ մեր նկարահանող խմբին չթույլատրեցին դարպասներից ներս անցնել։

Նախարարության նախկին շենքում շուրջ 150 ընտանիք էր ապրում, որոշներն այստեղ բնակություն էին հաստատել վերջին շրջանում։ Ասում են՝ իրենց միջոցներով տարբեր աշխատանքներ են արել, ապրելու հարմար պայմաններ են ստեղծել։ Որ շենքը պետությանն է պատկանում և չեն կարող մնալ այդտեղ, բնակիչները դեռ օգոստոսից են իմացել՝ պնդում են ոստիկանությունից և իրենք էլ ՊԵԿ-ի դիմումի հիման վրա, իրենց ձևակերպմամբ, տարածքում ապօրինի գտնվող անձանց ներխուժումը վերացնելու գործողություն են իրականացրել։

Արմենուհի Միքայելյանն ամուսնու ու երեխաների հետ մեկ ամիս առաջ էր տեղափոխվել Պաշտպանության նախարարության նախկին շենքում ապրելու, այն բանից հետո, երբ ասել էին, որ իրենց վարձակալած բնակարանը վաճառում են։ Սակայն ոչ միայն Արմենուհին, այլև շենքում տեղավորված մյուս բնակիչներն այդպես էլ չեն ասում, թե ով էր իրենց այստեղ տեղավորել։

Այս օրերի ընթացքում 150 ընտանիքներից ժամանակավոր կացարան է տրամադրվել 12-ին, որոնք, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանի, դիմել և համապատասխանել են չափորոշիչներին։

Ձմեռվա ցրտին դրսում մնացած քաղաքացիներն էլ հայտարարում են, որ ժամանակավոր կացարանների կողմնակից չեն, բացի այդ՝ ինչո՞ւ պետությունը մինչև իրենց շենքից հեռացնելը չի լուծել կացարանների հարցը։

«Ենթադրենք՝ մեկ ամիս, երկու ամիս գնացինք, ապրեցինք, ի՞նչ է փոխվելու»,- ասում է Սարգիս Գրիգորյանը։

Քաղաքացիները նշում են, որ ՊՆ նախկին շենքն իրենց է պատկանում և չեն պատրաստվում հեռանալ այդտեղից, թեև որևէ մեկը չի ներկայացնում սեփականության իրավունքը հաստատող որևէ փաստաթուղթ։ Չորեքշաբթի ՊԵԿ-ի շենքի մոտ պատրաստվում են կրկին բողոքի ակցիա իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան