Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր վրացի աշխարհահռչակ բալետի արտիստ և Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին: ԿԳՄՍՆ տեղեկացմամբ՝ Նինո Անանիաշվիլին ծանոթացել է թատրոնի և բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները: Այնուհետև Նինո Անանիաշվիլիին ընդունել …

