Սույն թվականի մարտի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում» (APRICOT 2023) միջազգային գիտաժողովը, որի հիմնական թեման է «Մագնիսական նանոնյութերը կենսաբժշկության մեջ. սինթեզ և ֆունկցիոնալացում». տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ «APRICOT 2023» գիտաժողովին կմասնակցեն ֆիզիկոսներ, քիմիկոսներ և կենսաբաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, …

