Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) բանտարկված նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիայի ընդդիմադիր դաշինքի ազգայնական թևը պատասխանատվություն կկրի, եթե կուսակցությունները չկարողանան կոնսենսուսի հասնել դաշինքի նախագահի թեկնածուի հարցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Եթե միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս չլինի, ապա HDP-ն, բնականաբար, կշարունակի և կառաջադրի իր թեկնածուին առաջին փուլի համար։ Եթե ընտրությունների երկրորդ փուլ …

