Դատավոր Արման Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթն առնչվում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով որոշմանը

Լուրեր

28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Վարույթի հիմքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով Հովհաննիսյանի կայացրած դատական ակտն է։

Սեդրակ Քոչարյանը 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ ԱԱԾ-ն գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը պաշտպանական կողմը դիտարկել է որպես Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել՝ միջնորդելով պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել հաղորդագրությունը և ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից՝ դրանում տեղ գտած արտահայտությունների համար: Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Հայկ Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ճանաչելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը։

Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Դատախազությունն ու Հայկ Ալումյանը։ 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ՝ Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով թողնվել է առանց քննության, իսկ դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում այն մերժվել է, և առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, որը վարույթ է ընդունվել։

Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 24-ին բեկանել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը։

Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ տվյալ գործով ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից հաղորդագրություն տարածելը վարույթն իրականացնող մարմնի՝ քրեադատավարական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կատարված գործողություն չէ, հետևաբար դրա օրինականությունը և հիմնավորվածությունը հնարավոր չէ ստուգել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Վճռաբեկ դատարանի կայացրած այս դատական ակտից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Արդարադատության նախարարություն՝ Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով, և վարույթը, փաստորեն, հարուցվել է։

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:

Արաքս Մամուլյան