Շռայլ նվեր՝ եղբորը, փոքր եկամուտ և խոշոր վարկային բեռ․ ինչ է հայտարարագրել Կապանի ղեկավարը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 2024 թ-ին իր եղբորը՝ Գրիգորի Փարսյանին, նվիրել է 10 մլն դրամ արժողության հողամաս Կապանում։

Ընդ որում, ինչպես տեղեկանում ենք Փարսյանի գույքի և եկամուտների հայտարարագրից, նա ունի 10 մլն դրամ և 30 հազար դոլար վարկեր, իսկ 2024-ին ստացել է 4․5 մլն դրամ աշխատավարձ համայնքապետարանից։ Փարսյանն այլ եկամուտ չի հայտարարագրել։

Կապանի ղեկավարի բանկային հաշվի մնացորդը տարեվերջի դրությամբ կազմել է 708 հազար դրամ, կանխիկ ունեցել է 5 մլն դրամ։

Փարսյանն ունի 1 բնակարան Կապանում, որը այլ եղանակով ձեռք է բերել 2018-ի սեպտեմբերի 19-ին՝ համայնքի ղեկավար ընտրվելուց 1 ամիս առաջ։ Նա ունի նաև LEXUS մակնիշի ավտոմեքենա։

Գևորգ Փարսյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, բանկային հաշվին ունեցել է 105 հազար դրամ, կանխիկ՝ 300 հազար դրամ։ Նա աշխատում է «Կապանի «Նորոգշին» ընկերությունում և ստացել է 2․4 մլն դրամ աշխատավարձ։ Այս ընկերությունը գրանցված է Գևորգ Փարսյանի հոր՝ Ռազմիկ Փարսյանի անունով։

2024-ի դեկտեմբերին ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ Կապանում պետական գնումների 70 և ավելի տոկոսը շահում են Փարսյանի ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները։ Այդ ժամանակ  Փարսյանն ինքը հարցազրույցում /news.am/ հայտարարել էր, որ 2024-ի օգոստոսից սկսած՝ մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել իր ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների մասով, այդ թվում՝ «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի և «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ի:

 

Գայանե Խաչատրյան