ՌԴ-ի և Գերմանիայի քաղաքական գործիչները Բաքվում գաղտնի հանդիպում են անցկացրել

Լուրեր

09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
Բոլորը

Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի քաղաքական գործիչների  հերթական գաղտնի հանդիպումը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, քննարկվել է «Պետերբուրգյան երկխոսության» ապագան՝ ֆորում, որը պաշտոնապես դադարեցրել է գործունեությունը Ուկրաինայում ռուսական պատերազմի սկսվելուց հետո։ Այս մասին հայտնել են գերմանական ARD հանրային հեռուստաալիքը և Die Zeit թերթը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Գերմանիայից Բաքու են ժամանել Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) արտաքին քաղաքականության փորձագետ Ռալֆ Շտեգները, Դաշնային կանցլերի գերատեսչության նախկին ղեկավար Ռոնալդ Պոֆալան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի կառավարության դաշնային և եվրոպական գործերի նախկին նախարար, քրիստոնյա դեմոկրատ Ստեֆան Հոլթհոֆ-Պֆյորտները, ինչպես նաև «Պետերբուրգյան երկխոսության» նախկին գործադիր տնօրեն Մարտին Հոֆմանը։

Նրանցից ոչ ոք չի հերքել հանդիպմանը մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն կրել է մասնավոր բնույթ և որևէ պետական ​​մարմնի կողմից չի պատվիրվել կամ ֆինանսավորվել։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ «հանդիպումները չեն անցկացվել կամ պլանավորվել դաշնային կառավարության անունից»։

Բացի այդ, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Բաքվում է եղել շվեյցարացի դիվանագետ Թոմաս Գրեմինգերը, որը նախկինում զբաղեցրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա հրաժարվել է մեկնաբանություն տալուց։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի նախկին վարչապետ, «Գազպրոմի» վերահսկիչ խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը։ Երկար ժամանակ Զուբկովը ռուսական կողմից գլխավորում էր Պետերբուրգյան երկխոսությունը։ Նրան ուղեկցել են Ռուսաստանի նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։

Լրատվամիջոցը գրում է, որ սա առնվազն երրորդ նմանատիպ հանդիպումն է։ Նախորդ անգամ նմանատիպ կազմով պատվիրակությունները երկու անգամ Բաքվում հանդիպել են 2024 թվականին։

ARD-ն ու Zeit-ը չեն գրում, թե կոնկրետ ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, բացի Պետերբուրգյան երկխոսության ապագայից՝ մի նախագծից, որը ստեղծվել է ՌԴ նախագահ Պուտինի և այն ժամանակվա Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի նախաձեռնությամբ 2001 թվականին՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար։ Այն փակվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման սկսվելուց հետո։

Ըստ հետաքննության հեղինակների՝ ամենաշատ հարցերն առաջացնում է Ռալֆ Շտեգների ուղևորությունը, որը նախորդ Բունդեսթագում ԳԴՀ հետախուզական ծառայությունների վերահսկողության խորհրդարանական մարմնի անդամ է եղել։

«Նա գաղտնիքների կրող է, հետևաբար, հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի համար»,- նշում է ARD-ն։

Ազատ դեմոկրատական ​​կուսակցության անվտանգության քաղաքականության փորձագետ և Եվրախորհրդարանի անդամ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանն արդեն կոչ է արել թույլ չտալ Շտեգներին ծառայել նոր Բունդեսթագի հանձնաժողովում։

«Նման կարևոր պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ պետք է լինի անձեռնմխելի և վստահելի, իսկ նա այդպիսին չէ»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի