Թուրքիայում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ Իմամօղլուի կալանավորումը բացասական է ազդել Բրյուսել-Անկարա հարաբերությունների դինամիկայի վրա

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թոմաս Օսովսկին հայտարարել է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը բացասաբար է ազդել Անկարայի և Բրյուսելի միջև հարաբերությունները վերականգնելու վերջին ջանքերի վրա, չնայած նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ Թուրքիայի հետ կառուցողական օրակարգ հետապնդելուն, գրում է Turkish Minute-ը։

Անկարայում Եվրոպայի օրվա ընդունելության ժամանակ ելույթ ունենալով՝ Օսովսկին նշել է, որ Եվրամիության և Թուրքիայի միջև վերսկսված համագործակցությունը տարածք է ստեղծել բարձր մակարդակի երկխոսության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, տնտեսությունը, միգրացիան և անվտանգությունը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգություններ են առաջացրել Բրյուսելում և նպաստել քաղաքական երկխոսության թափի սառեցմանը։

Օսովսկին զերծ է մնացել կոշտ քննադատությունից՝ նշելով, որ ԵՄ-ն չի ցանկանում դատողություններ անել, այլ ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, երկրի՝ որպես ԵՄ թեկնածուի կարգավիճակի լույսի ներքո: Նա ասել է, որ Թուրքիան կամավոր կերպով համաձայնել է Կոպենհագենի չափանիշներին, որոնք շեշտը դնում են օրենքի գերակայության, խոսքի ազատության և ժողովրդավարական կառավարման վրա, և որ այդ չափանիշներին համապատասխանելը կարևոր է անդամակցության հետ կապված գործընթացներում առաջընթացի համար:

Նա ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերջերս մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների երկու ոչ պաշտոնական հանդիպումների՝ Բրյուսելում և Վարշավայում, որոնք մեկնաբանվել են որպես երկխոսության խորհրդանշական վերսկսում: Վերջերս ձեռնարկված այլ քայլերի թվում են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի այցելությունները, ինչպես նաև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը մի քանի տարվա դադարից հետո:

Օսովսկին հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կարող են շարունակել աշխատել փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական չափանիշների և երկարաժամկետ ռազմավարական շահերի վրա հիմնված դրական օրակարգի շուրջ։

Քննադատները մեղադրում են ԵՄ-ին Թուրքիայի կողմից ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Իմամօղլուի նկատմամբ խորացող ճնշումներին չափազանց զգուշավոր արձագանքելու համար։

Մարդու իրավունքների պաշտպաններն ու Եվրոպական խորհրդարանի որոշ օրենսդիրներ պնդում են, որ Բրյուսելի կողմից ռազմավարական համագործակցության վրա շեշտը դրվել է ժողովրդավարական նորմերի պաշտպանության գնով: Նրանք ասում են, որ զուսպ արձագանքը կարող է խթանել հետագա ավտորիտար միջոցառումները և խաթարել ԵՄ-ի հեղինակությունը որպես մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպան:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը օրերս ընդունել էր Թուրքիայի հասցեին սուր քննադատությամբ լի զեկույց, որում կոչ է արվում Անկարային լիովին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պարտադիր որոշումները և զգուշացվում, որ երկրի «ավտորիտար հակումը» լարվածություն է ստեղծում ԵՄ-ին անդամակցելու՝ արդեն իսկ սառեցված բանակցությունների համատեքստում։

Եվրախորհրդարանն ընդգծել էր, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը պետք է սառեցված մնա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի