Քաղաքացու պնդմամբ՝ ոստիկանությունը նպատակ է ունեցել խոչընդոտել իր ակցիան «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, ՆԳՆ-ն այլ մեկնաբանություն ունի

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Երևանի բնակիչ Կարեն Քյուփելյանը Factor․am-ին ահազանգել է, որ առավոտյան ցանկացել է բողոքի ակցիա իրականացրել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, սակայն, մինչև այնտեղ հասնելը ոստիկաններն իրեն բերման են ենթարկել։

Նրա խոսքով՝ նպատակ է ունեցել ՌԴ դեսպանատան աշխատակիցների և ընդդիմության ներկայացուցիչների այցի ժամանակ մի քանի երկրների դրոշներներով և պաստառներով ակցիա իրականացնել։

«Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դրոշներով պետք է գնայի այնտեղ և բողոքի ակցիա անեի, իսկ Ռուսաստանի դրոշի վրա պատկերել էի թուրքական կիսալուսինը։ Ինձ հետ նաև տարբեր գրություններով մի քանի պաստառներ ունեի։ Ակցիան պետք է անեի տղայիս ընկերոջ հետ։ Բագրատունյանց փողոցում ոստիկանական մեքենան իմ մեքենայի դեմը կտրեց։ Ինձ իրենց մեքենայով տարան բաժին։ Զենք-զինամթերք պահելու կասկածանքով էին ինձ տարել բաժին։ Դրոշներն ու պլակատները վերցրել են, նպատակն այդ ակցիան թույլ չտալն էր»,- նշեց քաղաքացին՝ հավելելով, որ հետո իրեն ազատ են արձակել։

ՆԳՆ-ից Factor․am-ին հայտնեցին, որ քաղաքացին զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով բերվել է քրեական ոստիկանություն, ապա բաց է թողնվել։ Իրավապահ կառույցից այլ տեղեկություններ չփոխանցեցին։

Մանյա Պողոսյան