Ըստ կարգապահական վարույթի՝ դատավոր Վահագն Մելիքյանը գրավադրել է հարևանի անվամբ բնակարանը և վարել աղջկա անունով գրանցված մեքենան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի կարգապահական վարույթը հարուցվել է նրա հայտարարագրերի համալիր ուսումնասիրության արդյունքում։ Ըստ կարգապահական գործի՝ դատավորը գրավադրել է հարևանի անվամբ գրանցված բնակարանը, որը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պնդմամբ, պատկանում է Մելիքյանին և վարել աղջկա անվամբ գրանցված ավտոմեքենա։

Հայտարարագրում տվյալ թաքցնելը կամ կեղծ տվյալ ներկայացնելը ոչ միայն կարգապահական, այլ նաև քրեական վարույթ նախաձեռնելու հիմք է։ Ենթադրվում է, որ ԲԴԽ դիմելուն զուգահեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովը պետք է դիմեր նաև Դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով, սակայն այս մասով հստակ տեղեկատվություն մեզ հայտնի չէ։

Հիշեցնենք՝ Factor․am-ը մայիսի 6-ին գրել էր այն մասին, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել, որը մայիսի 19-ին կքննվի Բարձրագույն դատական խորհրդում:

Կարգապահական գործի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու հարցով դիմել ենք նաև դատավոր Մելիքյանին, սակայն նրա օգնականը փոխանցել է, որ դատավորը լրատվամիջոցներին ասելիք չունի։

Արաքս Մամուլյան