Ստվերային գործարքով փայ եք մտնում Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունում․ Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են հուշագիր, ըստ որի Ամուլսարի հանքը կշահագործվի:

ԱԺ ամբիոնից անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմաը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց․ «Կառավարության պատասխանատու ներկայացուցչի խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա մոտ 1%-ով, տարեկան 30-40 միլիարդ դրամի մուտքեր կլինեն բյուջե, կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր, կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը։ Բացի դրանից՝ ՀՀ կառավարությունը նվեր է ստանալու շահագործող ընկերության 12.5% մասնաբաժինը։

Նաև ասում են՝ այսպիսի իրավիճակում իրավունք չունենք հրաժարվելու նման հնարավորությունից։

Եթե իրավունք չունեիք, ապա ինչո՞ւ եք շուրջ 5 տարի փաստացի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով մեր երկրի պետական բյուջեն կորցրել է շուրջ 200 միլիարդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱ-ի շուրջ տոկոսի աճի հնարավորությունը և չեն բացվել այդ 100-ավոր աշխատատեղերը։

Հինգ տարի իրականում ոչինչ չանելով՝ այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը։ Խոստանում էիք, որ հանքը կբացվի միայն բնապահպանական ամենախիստ չափանիշներին համապատասխանելու պարագայում։ 2019թ․ պետական բյուջեից անիմաստ վճարեցիք 400 հազար դոլար հանքի բնապահպանական միջզգային փորձաքննության համար, եղավ զրոյական արդյունք։

Հիմա էլ բնապահպանական խնդիրներին ավելանում են անվտանգային խնդիրները․ թուրքը Ջերմուկի սարերի վրա է և ամրանում է մեր երկրի ինքնիշխան տարածքում․․․

Հանքարդունաբերության ոլորտում անհրաժեշտ է պետության արդյունավետ մասնակցությունը, բայց ոչ ստվերային գործարքներով և բնապահպանական անթույլատրելի զիջումներով․․․ Փաստորեն ստվերային գործարքով փայ եք մտնում Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունում»։

Մանրամասները՝ տեսանյութում։