Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել

Լուրեր

16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
Բոլորը

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հերթական անգամ գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը՝ ըստ Bloomberg-ի։

Մասկի կարողությունը, ըստ գործակալության, փետրվարի 28-ին Tesla-ի բաժնետոմսերի աճի ֆոնին ավելացել է՝ հասնելով 187,1 միլիարդ դոլարի։ Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերությունը հունվարի 6-ի իր նվազագույն ցուցանիշից աճել է 70 տոկոսով՝ մինչև 207,63 դոլար մեկ բաժնետոմսի համար:

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկի անձնական կարողությունը, ըստ Bloomberg-ի, գերազանցել է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի ղեկավար Բեռնարդ Առնոյի հարստությունը, որը վերջին երկու ամիսների ընթացքում առաջատար էր ցուցակում։ Bloomberg-ն Առնոյի ունեցվածքը գնահատում է 185,3 մլրդ դոլար։

Միաժամանակ, ըստ Forbes-ի ցուցակի, որը դասակարգում է միլիարդատերերին իրական ժամանակում, Բեռնար Առնոն առաջին հորիզոնականում է (206,3 միլիարդ դոլար), որին հաջորդում է Իլոն Մասկը (197,7 միլիարդ դոլար):

Տաթև Ֆռանգյան