Ինչ ուզում եք՝ արեք, բայց պատգամավորին պետական գաղտնիք իմանալու իրավունքից չեք կարող զրկել. Ռուստամյան

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոչ ոք իրավունք չունի պատգամավորին զրկել իր պարտավորություններն ու իրավունքներն իրացնելու սրբազան գործունեությունից։ Պատգամավորը չի կարող զրկվել ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից, բայց մենք իրեն զրկում ենք, որովհետև ինքն այդ թույլատվությունը չունի. ո՞վ է այդ իրավունքը տվել` գլխավոր սահմանադրական իրավունքից պատգամավորին զրկել։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այս շփոթը պետք է վերացվի, չի կարող սա երկար շարունակվել, չի թույլատրվում նաև քվեարկել։ Այսինքն` որոշումներ կայացնելու հիմնական լեգիտիմությունը պատգամավորի քվեարկությունն է, մենք թույլ չենք տալիս, որ պատգամավորը քվեարկի։ Ինչ-որ հարց ենք քննարկում, փակ ենք համարում նիստը, պատգամավորներ կան, որ չունեն այդ իրավունքը և դուրս են գալիս այդ նիստից, իրավունք էլ չունեն քվեարկելու։

ԱԺ կանոնակարգում գրեք այդ բացառությունները, որ նիստերին չեն կարող մասնակցել այս – այս դեպքերում։ Այդ պարագայում ԱԺ կանոնակարգը դուք թերի եք փոխել, փոխե’ք ամբողջությամբ, որ մենք հասկանանք, որ կան 2 կարգի պատգամավորներ։ Եթե դուք դա գրեք, մենք անպայման կդիմենք ՍԴ և կստանանք շատ հստակ պարզաբանում, որ սա պատգամավորի սրբազան իրավունքն է։

Գնացե’ք ինչ ուզում եք արեք, բայց պետական գաղտնիք իմանալու իրավունքից ո՞նց կարող եք զրկել պատգամավորին»,- նշեց Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։