Երևանի օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանում հակապատերազմական գրությունների համար մեղադրվող ՌԴ քաղաքացի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանից քաղաքական էմիգրանտ Նիկիտա Կամենսկին. Ռուսաստանում նա հետախուզվում է Մոսկվայում հակապատերազմական գրաֆիտիի վերաբերյալ վարչական գործով, հայտնում են OVD-info-ի իրավապաշտպանները։

Նշվում է, որ Կամենսկիի կալանքը Հայաստանում առաջին նման դեպքերից է։

Նիկիտա Կամենսկիի նկատմամբ վանդալիզմի հոդվածով (Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մաս) գործը հարուցվել է 2022 թվականի հուլիսին՝ մետրոյի Տիմիրյազևսկայա կայարանի տարածքում հակապատերազմական գրությունների պատճառով։ Այնուհետև ուժայինները նրան որպես կասկածյալ հարցաքննել են, արձանագրություններ կազմել ռուսական բանակը վարկաբեկելու (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.3.3 հոդվածի 1-ին մաս) և մանր խուլիգանության (օրենսգրքի 20.1-րդ հոդվածի 1-ին մաս) հոդվածներով: Հաջորդ օրը նա ազատ է արձակվել, իսկ հուլիսի 12-ին խուզարկություն է իրականացվել է նրա բնակարանում։

2022 թվականի ձմռանը ՌԴ ՆԳՆ-ն Կամենսկիի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ 2023 թվականի փետրվարի 28-ին նրան բերման են ենթարկել Երևանի օդանավակայանում՝ Ստամբուլից ժամանելիս։

Տաթև Ֆռանգյան