ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «APRICOT 2023» միջազգային գիտաժողովը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի մարտի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում» (APRICOT 2023) միջազգային գիտաժողովը, որի հիմնական թեման է «Մագնիսական նանոնյութերը կենսաբժշկության մեջ. սինթեզ և ֆունկցիոնալացում». տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«APRICOT 2023» գիտաժողովին կմասնակցեն ֆիզիկոսներ, քիմիկոսներ և կենսաբաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Հնդկաստանից՝ քննարկելու նանոնյութերի արտադրության և բնութագրման վերջին զարգացումները և դրանց կենսաբժշկական կիրառությունները: Ցույց կտրվի նյութագիտության և կենսաբանական գիտությունների սերտաճումը: Գիտաժողովին պլենար զեկույցներով հանդես կգան պրոֆեսորներ Ալեքսանդր Մուկասյանը (Նոտր Դամի համալսարան, ԱՄՆ), Կարեն Մարտիրոսյանը (Տեխասի Ռիո Գրանդե հովիտ համալսարան, ԱՄՆ), Շիվաջի Փավարը (D.Y. Patil համալսարան, Հնդկաստան) և Մակիս Անգելակերիսը (Սալոնիկի Արիստոտել համալսարան, Հունաստան)։ Զեկուցումները նվիրված են կենսաբժշկական տարբեր ոլորտներում մագնիսական նանոհիբրիդներին, ինչպիսիք են կենսաբանական տարանջատումները, հիպերթերմիայով բուժումը, դեղերի առաքումը և տոքսինների հեռացումը, բժշկական ախտորոշումը և սենսորային սարքերը:

Գիտաժողովի ընթացքում կանցկացվի MaNaCa 3-րդ ամառային դպրոցը, որը «Twinning/Horizon 2020» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Գիտաժողովի կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն է:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մարտի 4-ը: