Երևանի պետական համալսարանում շչակ է գործարկվելու
Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կենտրոն վարչական շրջանի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է համալսարանի էլեկտրական շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։