Ակադեմիայի ռեկտորին հանձնաժողովից հանելը հիմնավորված չէ․ ընդդիմությունը հատուկ կարծիք ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է վերանայել «պետական շահ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև «հանրային շահ» հասկացությունը:

Փաթեթով նախատեսվում է նաև Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկել 3-ի փոխարեն 4 իրավաբան գիտնականներ, հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին։

Ընդդիմության հատուկ կարծիքը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ այս օրենսդարական նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ընդդիմության համար ընդունելի չէ։ Նրա խոսքով՝ ոչ միայն խմբագարական բնույթի, այլ նաև սկզբունքային երեք հարցերի վերաբերյալ ընդդիմության դիտողությունները հաշվի չեն առնվել։

«Առաջին՝ սահմանվում է պարտավորություն, որ դատախազը պետք է բողոքարկի բոլոր այն դատական ակտերը, որոնք, իր կարծիքով, անհիմն են կամ ապօրինի։

Մեր կարծիքով՝ սա ոչ միայն ծանրաբեռնում է առանց այդ էլ ծանրաբեռնված դատական համակարգը, այլ նաև լրացուցիչ անվստահություն է սերմանում արդարադատություն իրականացնող համակարգի նկատմամբ և կաշկանդում է դատախազների գործունեությունը։

Երկրորդ՝ որակավորման հանձնաժողովի կազմից հանվում է Արդարադատության ակադեմիայի ռեկտորը․ դա հիմնավորված չէ։ Գրվում է, որ նրա փոխարեն իրավաբան գիտնական պետք է առաջադրվի․․․ Եթե իրավաբան գիտնականների 3 հաստիք եք նախատեսում, անաչառությունից ելնելով, մի իրավաբան գիտնականի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվող 3 թեկնածուներին պետք է միացյալ ընդդիմությունն առաջադրի, նրանցից մեկին կընտրի գլխավոր դատախազը։ Եվ մեկ իրավաբան գիտնականի հաստիք էլ պետք է նախատեսվի քաղաքացիական հասարակության կողմից առաջադրված թեկնածուի համար։

Երրորդ՝ մեր առաջարկը «պետական շահ» հասկացության վերաբերյալ է․ մեր համոզմամբ՝ «համայնքային շահը» բերել պետական շահ դարձնելը հակասում է Սահմաադրությանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։