Սերբիան և Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի ծրագրին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները սատարել են ԵՄ-ի առաջարկած «Հարաբերությունների կարգավորման ուղու մասին» համաձայնագիրը, սակայն մարտին լրացուցիչ բանակցություններ կպահանջվեն՝ համաձայնեցնելու դրա ընդունման և իրականացման բոլոր մանրամասները։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ուրախ եմ հայտնել, որ Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները ցուցաբերել են պատասխանատու մոտեցում և լուծումներ գտնելու պատրաստակամություն»,- ասել է Բորելը՝ ընդգծելով, որ կողմերը մինչ այժմ միայն «պատրաստակամություն են հայտնել սկսելու համաձայնագրի իրագործումը», սակայն ավելի շատ աշխատանք է պետք և հետագա բանակցություններ։

Նրա խոսքով՝ երկու կողմերը խոստացել են չձեռնարկել միակողմանի միջոցներ, որոնք կարող են հանգեցնել լարվածության և վտանգել համաձայնագրի կնքումը։

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին բանակցություններից հետո հայտարարել է, որ պատրաստ էր ստորագրել համաձայնագիրն արդեն փետրվարի 27-ին, հայտնում է Reuters-ը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, սակայն, հակադարձել է՝ հայտարարելով, որ դա իրատեսական չէ, և որ անհրաժեշտ են հետագա խորհրդակցություններ։

«Դա երկար, դժվար և հոգնեցուցիչ գործընթաց է։ Ես հույս ունեի, որ մենք կարող ենք համաձայնության գալ որոշ փոխզիջումների շուրջ, սակայն պարոն Կուրտին պատրաստ չէր դրան»,- Վուչիչի խոսքերն է մեջբերում AP-ն։

Բանակցություններից հետո Բորելը լրագրողներին ասել է, որ քանի որ կողմերը համաձայնել են համաձայնագրի տեքստին, ԵՄ-ն որոշել է այն հրապարակել։ Փաստաթուղթը բաղկացած է 11 կետից։ Դրանում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են «զարգացնել միմյանց հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ՝ հավասարության հիման վրա», «ճանաչել իրենց համապատասխան փաստաթղթերն ու ազգային խորհրդանիշները», «ծագած վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով» և չփակել Եվրամիություն տանող միմյանց ճանապարհը։

Տաթև Ֆռանգյան