Բայրամովը հայտարարել է, թե ՀՀ-ն Լաչինի միջանցքի հարցով պատասխանատվությունը «ՌԴ-ի և Ադրբեջանի վրա է գցում»

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը։

«Մեր քննարկմանն առանձին անդրադարձել ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին։ Ընդգծվել է եռակողմ հայտարարությունների կատարման կարևորությունը։ Անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային հարաբերությունների կարգավորմանը, մեր ռուսաստանցի գործընկերներին տեղեկացրել ենք մի շարք  ուղղություններով իրավիճակի մասին»,- ասել է Բայրամովը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Նշվել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի կողմից շարունակվող ապակառուցողական դիրքորոշման մասին։ Այդ ուղղությամբ աշխատանքի ակտիվ փուլը սկսվել է 2022 թվականի հոկտեմբերին, և այս՝ համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածում մենք հայկական կողմից տարբեր խոչընդոտների ենք ականատես եղել»,- հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանցի պաշտոնյան հիշել է նաև Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցությունից Երևանի հրաժարվելու մասին՝ չնշելով, սակայն, այն, որ Արարատ Միրզոյանը Մոսկվա չի մեկնել Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պաաճառով։

«Հայկական կողմը բոյկոտեց ու հրաժարվեց մասնակցել այդ ձևաչափով հանդիպմանը։ Մենք, միտված լինելով հասնել իրական արդյունքի, փորձում ենք օգտագործել բոլոր հնարավորությունները՝ գործընթացն ամբողջությամբ չսառեցնելու համար։ Ներկայում զբաղվում ենք օնլայն դիվանագիտությամբ, երբ պարզապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ մեկնաբանություններ են փոխանակվում։ Կարծում ենք, որ այդ մոտեցումն արդյունքի միտված չէ, և որքան շուտ հայկական կողմը վերադառնա բանակցությունների սեղանին, այնքան օգտակար կլինի դա գործընթացի համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Խոսելով Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այդ հարցը նույնպես քննարկվել է Լավրովի հետ հանդիպմանը, իսկ Հայաստանին կրկին մեղադրել ապակառուցողականության մեջ։ Որպես Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատճառ Բայրամովը նշել է, իբր, Հայաստանի կողմից եռակողմ հայտարարությունների խախտումները։

«Դրանք ենթադրում են Լաչինի միջանցքի՝ միայն մարդասիրական նպատակներով օգտագործում։ Ադրբեջանական կողմը բազմիցս մատնանշել է չարաշահումների, հայկական կողմից խախտումների մասին՝ ինչպես բաց ուղիներով, այնպես էլ փակ՝ միջնորդների միջոցով։ Երբ իրավիճակը հանգեցրեց ցույցերի, հայկական կողմը փորձեց կողմ քաշվել՝ ամբողջ պատասխանտվությունը բարդելով Ադրբեջանի և ՌԴ-ի վրա։ Սրան զուգահեռ՝ հայկական կողմն ակտիվորեն զբաղվում է քարոզչական արշավով՝ փորձելով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, աժիոտաժ ստեղծել այս իրավիճակի շուրջ՝ հրաժարվելով իրավիճակը հարթելու համար կառուցողական երկխոսությունից»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, սակայն, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում է ընդունել՝ փաստելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու պարտավորեցնելով Բաքվին՝ երկու ուղղություններով ապահովել Լաչինի միջանցքով մարդկան և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը։

Էմմա Չոբանյան