Արցախի նախագահի Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրերով՝ Հրանտ Սաֆարյանն ազատվել է Արցախի գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Այդ պաշտոնին նշանակվել է Գեորգի Հայրիյանը: Արմեն Մանգասարյանն ազատվել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից։ Այս պաշտոնին նշանակվել է Վահրամ Առաքելյանը: Արամ Սարգսյանն ազատվել է Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին: …

