Ադրբեջանին ինտեգրվենք, որ սպանե՞ք մեզ․ ԽՍՀՄ-ում ինտեգրված էինք, մորթեցիք հայերին, անհնա՛ր է ինտեգրում․ Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ

-Արցախի ԱԳՆ-ն հերքեց Ադրբեջանի տեղեկատվությունը, թե, իբր, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ուղեկցմամբ Հայաստանը Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհով ռազմական տեխնիկայի շարասյուն է անցկացրել։ Արցախից սա որակում են որպես ոստիկանի սպանության դեպքից միջազգային ուշադրությունը շեղելու փորձ Ադրբեջանի կողմից։ Բացի այդ՝ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր, իրենց խոսքով, հակաահաբեկչական քայլեր անել, եթե չդադարեցնեն նման տեխնիկայի տեղափոխումը։ Ի՞նչ է ծրագրում Ադրբեջանը՝ հայտնի՞ է։

-Ուզում եմ առաջին հերթին արձանագրել, որ այդ ճանապարհին ասել ճանապարհ՝ մեղք է՝ հայտնի ֆիլմի մոտիվներով, որովհետև դժվար է ասել, թե այդ ճանապարհով ինչպես են մարդիկ ընդհանրապես տեղաշարժվում։ Եվ երկրորդ՝ 2020 թվականի պատերազմից հետո այս ընթացքում բոլորս ենք համոզվել, որ Արցախը իսկապես մոռացված է, Արցախ որևէ զինտեխնիկա չի մտնում, և Ադրբեջանը դրա մասին շատ լավ գիտի։ Պարզապես, այո, խնդիր է դրել Հաագայի դատարանի որոշումից հետո այնպիսի մեջբերումներ և այնպիսի պատճառաբանություններ բերի, որ ճանապարհն իր կողմից չբացելն արդարացնի։ Սա իրենց գլխավոր նպատակն է, և անընդհատ լեգիտիմացնում են իրենց գործողությունները։ Բայց ես կարծում եմ, որ մի քիչ ավելի խորքային հարց կա այստեղ՝ կապված Բաքու Լավրովի այցի հետ, և ինչքան պաշտոնական տեղեկություններն ուսումնասիրում ենք, ստացվում է, որ Լավրովի հետ այնքան էլ համաձայնություն չեն կարողացել ձեռք բերել անցակետի տեղադրման հարցում և անընդհատ այսպիսի միջոցներով նրանք փորձում են ապացուցել, որ տեսեք՝ ինչքան կարևոր է անցակետի տեղադրումը, որպեսզի մենք և դուք էլ համոզված լինենք, որ զինտեխնիկայի տեղաշարժ չկա։

-Բայց Հաագայի դատարանը չմերժե՞ց իրենց այդ պահանջը։

-Այո՛, պահանջը մերժել է, բայց նաև Հաագայի դատարանի վճիռը՝ միջանկյալ միջոցը չի կատարվում, և սա ապտակ է ամբողջ միջազգային հանրությանը: Այս առումով Ադրբեջանը է՛լ ավելի է լկտիանում օր օրի, և ստացվում է, որ եթե երկրագնդի թիվ մեկ դատարանը պարտադիր կիրառման համար որոշում է կայացնում, և այն մնում է անկատար, դրա համար Ադրբեջանը կարող է արդեն ամեն ինչ մոգոնել, որովհետև անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ։

-Ադրբեջանը բավականին անկեղծ է իր ծրագրերի մեջ, օրինակ՝ ասում է՝ մենք, իրենց բառերով՝ «հակաահաբեկչական գործողություն ենք անելու», այսինքն՝ նրանք զգուշացնում են նոր ռազմական գործողությունների մասին։ Տեսեք, բացի նրանց սպառնալիքներից՝ նաև Հաագայի որոշման կատարումը պարտավորեցնելու նպատակով արդյո՞ք Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

-Ցանկացած արդյունքի դեպքում Հայաստանը պարտավոր է դիմել, որովհետև այդ վճիռները, միջանկյալ միջոցները, որոնք կիրառվում են, դրանք ՀՀ-ին ձեռնտու են և, կարելի է ասել, օգուտ են բերում իրավական առումով։ Այլ հարց է, որ դրանք չեն կատարվում։ Բայց որպեսզի մենք տարիների ընթացքում ապահովենք և կուտակենք այն անհրաժեշտ տեղեկատվական բազան, թե ինչպես է Ադրբեջանը մեզ հետ վարվում, դրանք խիստ անհրաժեշտ միջոցներ են։ Բայց դրանք չպետք է հասարակությանը մատուցել որպես փրկության օղակ։ Դուք հիշում եք՝ ինչպիսի ոգևորություն եղավ՝ Հաագայի դատարանը հիմա որոշումը կկայացնի, մինչդեռ իշխանությունները հստակ գիտեին, որ Հաագայի դատարանի որոշումը հնարավոր է՝ չկատարվի, քանի որ աշխարհում շատ նման օրինակներ կան։ Ասեմ ավելին՝ աշխարհում օրինակները շատ ավելի օրինակելի են, երբ որևէ երկիր, որին առնչվում է վճիռը, այսինքն՝ հաղթող կողմին առնչվում է վճիռը, նա կարողանում է իր ազդեցություններով հասնել դրա լուծմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան