ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չհամաձայնեցված երկու հարցերը դժվար է շրջանցել․ կա՛մ այո, կա՛մ ոչ․ Լավրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ «3+3» ձևաչափն առավել օբյեկտիվ է, քան ԵՄ մասնակցությամբ ձևաչափը։ Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար մնացած երկու կետերը դժվար է ինչ-որ կերպ շրջանցել։

«Լսել եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ։ Պարզ է, որ մնացած երկու հարցերը դժվար է շրջանցել։ Պետք է որոշել՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ»։ Հենց այստեղ էլ Եվրամիությունն ու Եվրահանձնաժողովը սկսեցին ասել․ «Ահա կգանք, կօգնենք ձեզ»։ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե որտեղ ստորագրեն փաստաթուղթը, երբ այն համաձայնեցվի, բայց Բրյուսելի և Վաշինգտոնի ցանկությունը՝ ամեն կերպ ցույց տալ, որ իրենք արել են այդ ամենը, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամենուր ուզում են ցուցադրել, որ տեր են»,- մեկնաբանել է Լավրովը տարեկան ամփոփիչ ասուլիսում։

Լավրովը նաև նշել է, որ Վրաստանը կարող է իր տեղը զբաղեցնել «3+3» ձևաչափում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան):

«Մենք ակտիվորեն կողմ հանդես եկանք [Ադրբեջանի] նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությանը, [Թուրքիայի] նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս աջակցեց «3+3» մեխանիզմի ստեղծմանը՝ երեք հարավկովկասյան երկրները՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Առաջին շփումներն արդեն եղել են, մեր վրացի հարևանները դեռ չեն զբաղեցրել իրենց վերապահված տեղը, բայց այս տեղը սեղանի շուրջ, որտեղ մենք պատրաստվում ենք քննարկել տարածաշրջանի խնդիրները, միշտ հասանելի է մնում նրանց համար»,- ասել է Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան