Հայաստանի վարելահողերի մոտ 50%-ը կա՛մ պատշաճ կերպով չեն օգտագործվում, կա՛մ օգտագործվում են ոչ արդյունավետ․ ՄԱԿ ՊԳԿ

Լուրեր

04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
Բոլորը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի վարելահողերի մոտ 50%-ը կա՛մ պատշաճ կերպով չեն օգտագործվում, կա՛մ օգտագործվում են ոչ արդյունավետ: Սա հիմնականում պայմանավորված է ոռոգման բացակայությամբ կամ անբավարարությամբ, հողի մասնատվածությամբ, հողի սեփականության փոխանցման բարդություններով, թերզարգացած ենթակառուցվածքներով և ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությամբ: Թեև այս խնդիրները կարող են լուծվել թիրախային միջամտությունների միջոցով, հողերի դեգրադացիան՝ պայմանավորված երաշտով, բնական աղակալմամբ, սողանքներով և գյուղատնտեսության ոչ արդյունավետ պրակտիկայով ինչպես նաև հանքարդյունաբերության ազդեցությամբ, շարունակում է մնայուն և դժվար լուծվող խնդիր լինել․ տեղեկացնում են ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայաստանյան գրասենյակից։

Հայաստանում հողերի դեգրադացումը և անապատացումը պայմանավորված են բնական և մարդածին գործոններով: Բնությունն ինքնին նպաստում է հողերի դեգրադացմանը՝ տեղումների պակասի, երաշտների և ավազամրրիկների պատճառով, որոնք իրենց հերթին պայմանավորված են սեզոնային և տարածաշրջանային տեղումների անհավասար բաշխմամբ, բնական աղակալմամբ, ինչպես նաև անձրևային սեզոնին հեղեղումներով և սողանքներով: Մարդու գործունեության հետևանքով առաջացած դեգրադացման պատճառների թվին են պատկանում գյուղատնտեսության ոչ արդյունավետ պրակտիկաները ինչպիսիք են՝ ցանքաշրջանառության անբավարարությունը, ոռոգման մեթոդների ոչ արդյունավետ կիրառումը, արոտավայրերի գերարածեցումը և վարի կանոնների խախտումները, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի գերօգտագործումը (արտեզյան հորեր), հողերի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը:

Հայաստանում հողերի դեգրադացումը կարևորագույն խնդիր է, որն ազդում է ոչ միայն գյուղատնտեսական արտադրողականության, այլև էկոհամակարգերի ընդհանուր առողջության վրա: Հողերի դեգրադացման շարունակական մարտահրավերներից բացի, կլիմայի փոփոխությունն է մեծացնում  Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռիսկերը՝ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու պարագայում էլ ավելի սրելով այս խնդիրները: Որպես լուծում առաջարկվում է հողերի դեգրադացման չեզոքության հասնելը, քանի որ այն հավասարակշռում է հողերի դեգրադացումը հողերի վերականգնման հետ՝ կանխելով հետագա վնասները, միաժամանակ վերականգնելով դեգրադացված տարածքները: Այս մոտեցումն օգնում է պահպանել կամ բարելավել հողային ռեսուրսների արտադրողականությունը և դիմակայունությունը, աջակցում է կայուն գյուղատնտեսական պրակտիկաներին և մեղմացնում է կլիմայի փոփոխության բացասական հետևանքները: Հայաստանը 123 երկրներից մեկն է, որոնք լծվել են հողերի դեգրադացիայի չեզոքության հասնելու գործին:

Գլոբալ ջանքերին աջակցելու նպատակով, Հայաստանը 2021 թ․ հաստատել է հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը, որում նշվում է, որ Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացմանը հասնելու համար ազգային կամավոր գլոբալ նպատակն է մինչև 2040 թ․ հողում օրգանական ածխածնի պաշարները (ստորգետնյա և վերգետնյա) ավելացնել 1.5%-ով՝ 2015 թ․ իրավիճակի համեմատ:

Հողերի դեգրադացիայի հրատապ խնդրին ի պատասխան՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պատրավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման եւ դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրի միջոցով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից և իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ:

2022 թ․ մեկնարկած այս ծրագիրը նպատակ ունի աշխատանք իրականացնել հողերի կայուն կառավարման պրակտիկայի հաստատման ուղղությամբ, որը խթանում է հողի արդյունավետ օգտագործումը՝ միաժամանակ վերականգնելով դեգրադացված լանդշաֆտները: Սա ներառում է հողօգտագործման համապարփակ պլանավորման ռազմավարությունների մշակում և քաղաքականության ուղղությունների համադրում՝ ինչպես ազգային, այնպես էլ ենթաազգային մակարդակներում՝ լավ կառավարում ապահովելու համար:

Այս ծրագիրը առաջնորդվում է լանդշաֆտային մոտեցմամբ՝ ԳԷՀ-ի տեսլականին համահունչ՝ խթանելու կայուն ինտեգրված լանդշաֆտները՝ հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքության: Որպես իր ջանքերի մի մաս, ՊԳԿ ծրագիրը նախատեսում է 4,000 հեկտար դեգրադացված խոտհարքների վերականգնում և հողերի կայուն կառավարման պրակտիկայի իրականացում 66,000 հեկտար տարածքի վրա Լոռու և Սյունիքի մարզերի թիրախային տարածաշրջաններում: Այս նախաձեռնության առանքային ասպեկտներից է հողերի կայուն կառավարման նորարարությունների խթանումը՝ դիմակայունությունը և արտադրողականությունը բարձրացնելու նպատակով: Անցած տարվա ընթացքում Թումանյանի և Սիսիանի համայնքների գյուղացիները զգացել են հողերի կայուն կառավարման պրակտիկայի շոշափելի օգուտները: Ծրագիրն աջակցել է 300 հեկտար դեգրադացված վարելահողերի բարելավմանը, որտեղ մշակվել են տեղական տեսակներ, ինչպիսիք են կորնգանը, առվույտն ու տարբեր հացահատիկներ: Նախնական բերքահավաքը խոստումնալից բերքատվություն է նախանշում՝ գյուղացիներին ապահովելով ոչ միայն սննդով, այլև եկամտի կայունությամբ:

Ավանդական մշակաբույսերից բացի, ծրագիրը ներկայացրել է բանջարեղենի բազմազան մշակություն: Շահառուները ստացել են լոլիկի, կծու և քաղցր պղպեղի, սմբուկի, հազարի, բրոկոլիի և վարունգի 34,000 սածիլ: Բանջարեղենը գերազանց է աճել վերականգնված հողերում, և գյուղացիները սկսել են հաջողված բերքահավաք տեսնել: Այս բարձրարժեք մշակաբույսերի ներմուծումը ոչ միայն բազմազանեցնում է գյուղատնտեսական արտադրանքը, այլև բարելավում է սննդանյութերի հասանելիությունը տեղական սննդակարգում: Ծրագիրն աշխատում է նաև մեղվաբուծության արժեշղթայի վրա, որը կնպաստի դեգրադացված հողերի վերականգնմանը, կենսաբազմազանության ավելացմանը և տեղական համայնքների եկամուտների բարելավմանը:

Ծրագիրը զգալի առաջընթաց է արձանագրել մեղվաբուծության ոլորտում՝ գյուղացիներին տրամադրելով 120 մեղվափեթակ՝ անհրաժեշտ գործիքներով հանդերձ, ինչը նրանց հնարավորություն է տալիս միասին աշխատել և հիմք է ստեղծում կոոպերատիվների ձևավորման համար: 2024 թ օգոստոս-սեպտեմբերին իրականացված մեղրի առաջին բերքահավաքը ցույց տվեց գյուղացիների բավարարվածության բարձր մակարդակը: Գյուղատնտեսական պրակտիկայում մեղվաբուծության ներառումը նպաստում է կենսաբազմազանությանը և բարելավում մշակաբույսերի փոշոտումը՝ հետագայում բարձրացնելով ընդհանուր բերքատվությունը: