Այս տարվա հունվարի 1-ից Երևանում հաշվառված ինքնակամ շինություններն այլևս օրինականացման ենթակա չեն։ Օրենքի պահանջն է․ մինչ այս երևանցիներին տրված էր շուրջ 1,5 տարի ժամանակ՝ հաշվառելու 2021 թվականից առաջ կառուցված ինքնակամ շինությունները։ Կարգավորման նպատակը նոր ինքնակամ շինությունների կառուցումն ու դրանց հետագա օրինականացումը բացառելն էր, իսկ մինչ այդ կառուցված շինությունները, որոնք համապատասխանում են սահմանված նորմերին, օրինական դաշտ …

