Բելառուսի տարածքում 2023 թվականին նախատեսվում է անցկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երեք զորավարժություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ երկուշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը: «Ռազմական ոլորտում առկա կարողությունների ամրապնդման նպատակով նախատեսվում են գործնական քայլեր, որոնք, առաջին հերթին, ուղղված են կազմակերպության հավաքական ուժերի մարտունակության …

