Երևանը ընթացիկ տարվա ապրիլին կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը․ այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցաշարն անցկացնելու հայտը շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։ Հիշեցնենք, որ 2022-ին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից որակվեց լավագույնը մարզաձևի պատմության մեջ։ EUBC-ին …

