Պաշտոնական Բաքվին շարունակում է հանգիստ չտալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հայտարարություն տարածել է Փելոսիի այցի մասին, հիմա էլ որոշել է այդ թեմային անդրադառնալ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Տարբեր երկրների քաղաքական գործիչները՝ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, իրենց երկրներում ընտրությունների նախաշեմին այցեր են կատարում մեր տարածաշրջան և հայտարարություններ անում, որոնք հիմնականում ներքին …