Պատերազմի պատճառով Ուկրաինայում շուրջ 5 մլն հեկտար հողատարածք պիտանի չէ գյուղատնտեսական աշխատանքների համար

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ուկրաինայում շուրջ 5 միլիոն հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր ներկայում պիտանի չեն օգտագործման համար՝ պայթուցիկ նյութերի մնացորդներով աղտոտման կամ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Գայդուն՝ վկայակոչելով շրջանային ռազմական վարչակազմերի տվյալները, գրում է Koresspondent-ը։

«Օրինակ՝ ձմեռային մշակաբույսերը ցանվել են միայն 4,5 մլն հա տարածքում, թեև անցյալ տարի այդ մշակաբույսերը ցանվել են 7,7 մլն հեկտարի վրա։ Սա ուղղակիորեն ազդում է երկրի պարենային կայունության վրա։ Հետևաբար, այսօր մեր առաջնահերթ խնդիրն է միջազգային գործընկերների օգնությունը, որ պայմաններ ստեղծվեն փոքր և միջին ֆերմերների հողերը ականազերծելու համար, ովքեր չունեն ինքնուրույն դա անելու հնարավորություն»,- ընդգծել է պատգամավորը։

Նա հավելել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչները նախատեսում են 2023 թվականին մոտ 50 միլիոն դոլար հատկացնել ականազերծման մեքենայացված սարքավորումներ ձեռք բերելու և նման սարքավորումների օպերատորներին Ուկրաինայի տարածքները մաքրելուն սովորեցնելու համար:

Ավելի վաղ Ուկրաինայի Ագրարային քաղաքականության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի վերջին Ուկրաինայում բերքի ֆիզիկական կրճատումը կկազմի 10-15 տոկոս։

Տաթև Ֆռանգյան