Ադրբեջանում հացադուլ հայտարարած ակտիվիստը մահացել է դատարանի դահլիճում

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ադրբեջանում դատարանի դահլիճում իր դեմ հարուցված գործի քննության ժամանակ մահացել է կրոնական ակտիվիստ Սաբուհի Սալիմովը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նա կալանավորվել էր 2021 թվականի հոկտեմբերին դավաճանության, մասնավորապես, Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Սալիմովը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։ 2022 թվականի նոյեմբերի 22-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 17 տարվա ազատազրկման։ 2023 թվականի սկզբին նա հացադուլ էր հայտարարել՝ ի նշան իր դատավճռի դեմ բողոքի։

Մարտի 1-ին՝ 53 օր հացադուլից հետո, Սալիմովը դադարեցրել էր այն առողջության վատթարացման պատճառով։

Մարտի 2-ին Բաքվի վերաքննիչ դատարանում, դատավճիռը ուժի մեջ թողնելու որոշման հրապարակումից հետո, Սալիմովը սկսել է էմոցիոնալ բողոքել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա մահացել է հենց մեղադրյալի խցում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Սալիմովը մահացել է սրտի անբավարարությունից։

Հավելենք, որ իրավապաշտապանների թարմացված տվյալներով՝ Ադրբեջանում այժմ կա 93 քաղբանտարկյալ, որից 29-ը՝ կրոնական ակտիվիստներ։

Էմմա Չոբանյան