Ուկրաինայում դատապարտել են Խարկովը ռմբակոծած ռուս օդաչուին

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ուկրաինայի դատարանը ռուս օդաչուին 12 տարվա ազատազրկման է դատապարտել քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ Խարկովի հեռուստաաշտարակը ռմբակոծելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուս օդաչուն մեղավոր է ճանաչվել  պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու մեջ, հայտնել են Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը և Անվտանգության ծառայությունը։

Ուկրաինայի դատախազության հաղորդմամբ՝ հեռուստառադիոընկերությունը քաղաքացիական օբյեկտ է, որը չի օգտագործվում ռազմական նպատակներով, դրա շուրջ զենք և զինտեխնիկա չի տեղադրվել, իսկ Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները չեն տեղակայվել այնտեղ։

Դատարանը բավարարել է նաև երեք տուժած ընկերությունների պահանջները՝ ավելի քան 1,1 մլն գրիվնայի չափով։ Դատապարտյալի անունը չի հրապարակվում, միայն նշվում է, որ նա Արևմտյան ռազմական շրջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության 6-րդ բանակի զորամասի հրամանատարի տեղակալն է։

Ըստ մեղադրող կողմի՝ անցյալ տարվա մարտի 6-ին օդաչուն մասնակցել է Խարկովի վրա հարձակմանը և ռադիոհեռուստատեսային կայանի վրա նետել ութ FAB-500 ավիառումբ՝ 2,5 տոննա քաշով։

Էմմա Չոբանյան