Բայրամովը մարտի վերջին կայցելի Իսրայել՝ բացելու Ադրբեջանի դեսպանատունը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի վերջին այցելելու է Իսրայել, որի ընթացքում մասնակցելու է Թել Ավիվում ադրբեջանական դեսպանատան բացմանը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվականները։

Հաղորդվում է, որ Բայրամովի այցը տեղի է ունենալու մարտի 29-ին։ Ադրբեջանի ԱԳ նախարարը բանակցություններ է անցկացնելու իսրայելցի իր գործընկեր Էլի Քոհենի, նախագահ Իսահակ Հերցոգի ու վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Ադրբեջանի Միլի Մեջլիսն Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում էր ընդունել, որը մեծ ոգևորությամբ էր ընդունվել Իսրայելի իշխանությունների շրջանում։ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը 2022 թվականի դեկտեմբերին պաշտոնական այցով Իսրայելում էր՝ վերահսկելու Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքները։

Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովն արդեն սկսել է աշխատանքը։ Նա իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իսրայելի ԱԳՆ-ին։

Էմմա Չոբանյան