Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի՝ իր կարծիքով տեղ գտած խախտումների մասին։ Աբգարյանը պնդումներ էր արել նաև շինարարության նախագծի ու շինաշխատանքների վերահսկողության բացակայության մասին։ Այսօր Երևանի ավագանու նիստում դիմելով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ Աբգարյանը հետաքրքրվեց․ «Մինչև մրցույթում հաղթող ճանաչվելը ի՞նչ ճանապարհ է անցնում նախագիծը, …

