ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կիևում է։ Մարտի 7-ի երեկոյան նա ժամանել էր Լեհաստան, իսկ մարտի 8-ի գիշերը՝ Ուկրաինայի մայրաքաղաք, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Կիև իր երրորդ այցի ընթացքում ՄԱԿ-ի ղեկավարը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է մարտի 19-ին։ ՄԱԿ-ը պնդում է Ռուսաստանի հետ այս համաձայնագրի ևս մեկ երկարաձգման մասին։

ՄԱԿ-ը և Թուրքիան 2022 թվականի հուլիսին համոզել են Ռուսաստանին դադարեցնել ուկրաինական սևծովյան նավահանգիստների շրջափակումը, որպեսզի բացվի Ուկրաինայից հացահատիկի արտահանման հնարավորությունը։

«Հացահատիկի գործարքը» կնքվել է չորս ամսով և թույլ է տվել հացահատիկ արտահանել Սև ծովի ուկրաինական երեք նավահանգիստներով։ Նոյեմբերին պայմանագիրը երկարաձգվեց եւս չորս ամսով։

Ուկրաինան հացահատիկ արտահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է։ Մինչ լայնածավալ ներխուժման սկիզբը՝ Ռուսաստանը և Ուկրաինան ապահովում էին հացահատիկի համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։ Անցյալ տարվա ապրիլից Եվրամիությունը դյուրացրել է ուկրաինական հացահատիկի արտահանումը ցամաքով, երկաթուղիներով և գետերով «համերաշխության ուղիներով»։

Տաթև Ֆռանգյան