Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նորից այցելեն Բրյուսել․ Տոյվո Կլաար

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում խոսել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման կազմակերպման մասին։

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մոտեցումն այն է, որ երկու առաջնորդների վերադարձը Բրյուսել, անկասկած, կարևոր նշանակություն է ունենալու։ Խոսքը միայն Բրյուսելի մասին չէ, վերջին մի քանի ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որևէ հանդիպում չեն անցկացրել։ Մենք կարծում ենք, որ նրանց համար իսկապես կարևոր է պարբերաբար հանդիպել ու աշխատել կարևոր հարցերի շուրջ։ Այնպես որ՝ այս առումով նախագահ Միշելը շատ է ցանկանում, որ առաջնորդները կրկին գան Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ նա Մյունխենում հանդիպել է առաջնորդների հետ։ Ես գտնվում եմ Բաքվում, նախորդ շաբաթ Երևանում էի այդ հանդիպումների կապակցությամբ։ Հիմա մենք սպասում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն առաջիկայում կրկին հանդիպեն Բրյուսելում»,- ասել է Կլաարը։

Նա նշել է, որ առաջիկա հանդիպումն իրենց տեսակետից իրական նպատակ է։

«Մոտենում է Նովրուզը։ Կարծում եմ, որ սա նույնպես անպայման իր դերն է ունենալու այս գործընթացում։ Այնպես որ՝ ես չեմ ակնկալում, որ այն տեղի կունենա Նովրուզից առաջ, բայց, ի վերջո, իհարկե, կարող ենք հանդիպում ունենալ և կողմերին հարթակ տրամադրել այն անցկացնելու համար։ Միաժամանակ, նախագահ Միշելը կարող է հրավիրել առաջնորդներին ու նրանց ժամանակ տալ։ Իհարկե, ամենակարևորը նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի ցանկությունն է՝ հանդիպել, պայմանավորվածություններ ձեռք բերել և ապահովել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան