ՌԴ Պաշտպանության նախարարությունն Ուկրաինային հարվածներն անվանել է «Բրյանսկում տեղի ունեցած ահաբեկչությանը պատասխան»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն Ուկրաինային հարվածներն անվանել է «պատասխան Բրյանսկի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ի պատասխան մարտի 2-ին Կիևի կողմից Բրյանսկի շրջանում կազմակերպված ահաբեկչական գործողություններին՝ ՌԴ ԶՈւ-ն հասցրել է զանգվածային պատասխան հարված»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

«Գերճշգրիտ զենքերը, ներառյալ հիպերձայնային «Կինժալ»-ները հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի, պաշտպանական արդյունաբերության և էներգետիկայի առանցքային տարրերին, պատասխան հարվածի նպատակն իրագործվել է, հարվածներ են հասցվել Ուկրաինայի բոլոր նշանակված ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներին։ Խափանվել է նաև ռեզերվների տեղափոխումը և արտասահմանյան սպառազինության երկաթուղային փոխադրումները, շարքից դուրս են բերվել ռազմական տեխնիկայի վերանորոգման և զինամթերքի արտադրության հնարավորությունները»,- հավելել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին «Ռուսական կամավորական կորպուսից» մոտ 45 մարդ, ենթադրաբար, Ուկրաինայի տարածքից մտել է Բրյանսկի մարզի տարածք։ Հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Տաթև Ֆռանգյան