Հայաստանը կարևորում է գենդերային բաղադրիչի ներառումը․ Նարեկ Մկրտչյանը՝ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարդկային զարգացումը որպես հնարավորությունների ընդլայնման գործընթաց չի կարող կայանալ, երբ մարդկության կեսի հնարավորություններն ու իրավունքները սահմանափակ են։ Այս առումով, գենդերային հավասարության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեծ ձեռքբերումներից է: Գենդերային անհավասարությունն ու խտրական վերաբերմունքը, ռեսուրսների անհամաչափ հասանելիությունը յուրաքանչյուր հասարակության համար առաջընթացի լուրջ խոչընդոտ են։ Եվ Հայաստանը, լինելով ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, սոցիալական և տնտեսական զարգացման հիմքում կարևորում է գենդերային բաղադրիչի ներառումը»,- ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին հանդես է եկել որպես ՀՀ կողմից հիմնական զեկուցող՝ ներկայացնելով կանանց իրավունքներին և հնարավորություններին առնչվող հիմնահարցերը, ոլորտային առաջնահերթություններն ու առկա խնդիրները․ տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։

Նախարարը նշել է, որ Հայաստանը վավերացրել է միջազգային մի շարք փաստաթղթեր, որոնց դրույթների կիրարկման ապահովումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենօրյա աշխատանքն է:

Վերջինիս խոսքով՝ ՀՀ կառավարությունը, կարևորելով կանանց տնտեսական զորեղացումը, ներուժի բացահայտումն ու մասնագիտական կարողությունների զարգացումը, շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացելով ծրագրեր ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև հանրապետության տարբեր մարզերում։

Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից ընտանիքում բռնության դեմ պայքարին ուղղված աշխատանքներին, իրականացվող գենդերազգայուն ծրագրերին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի գերակա թեման և նախարարական հատվածը նվիրված են թվային ժամանակաշրջանում նորարարությանը, տեխնոլոգիական փոփոխություններին և կրթությանը՝ գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների առաջխաղացման համատեքստում։

Նստաշրջանին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների, ՄԱԿ կառույցների, Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից: